Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր

«Տղամարդու հղիություն» կամ Կուվադի համախտանիշ

«Տղամարդու հղիություն» կամ Կուվադի համախտանիշ

Բժշկական բառարաններում Կուվադի ախտանիշը բացատրվում է իբրև կարեկցական հիվանդություն, որի ընթացքում հղի կնոջ ամուսինը տանում է այն նույն զգացողությունները, որ առկա են կնոջ մոտ: Այս հիվանդությունն ունի առավելապես հոգեբանական արմատներ, կարող է դառնալ որովայնի շրջանում ուժեղ ցավերի, մարսողական համակարգի խանգարումների, անքնության պատճառ:

 

Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, Կուվադի համախտանիշը հղիկին ունեցող տղամարդկանց հոգեկան բնույթի խանգարում է: Այն ուղեկցվում է նույն նշաններով, որոնք առկա են կնոջ մոտ հղիության ընթացքում. «Այս հիվանդությամբ տառապող տղամարդիկ դառնում են զգայուն, դեպրեսիվ, բծախնդիր, քմահաճ: Հետաքրքիր է, որ նրանց դեպրեսիվությունն ու պահանջկոտությունը հաճախ գերազանցում են հղի կնոջ նույնատիպ վարքը»:

 

Կուվադի համախտանիշը շատ բժիշկներ հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ և հիվանդ տղամարդկանց ուղարկում ինֆեկցիոն կամ վիրաբուժական բաժանմունքներ, քանի որ առաջինը, որ հնարավոր է մտածել, տեսնելով որովայնի շրջանում նմանատիպ ցավերով տղամարդուն, թունավորումն է կամ էլ ինֆեկցիոն որևէ հիվանդությունը: Իրականում Վրեժ Շահրամանյանը, ով իր պրակտիկայի ընթացքում հանդիպել է նման խնդրով երկու տղամարդկանց, փաստում է, որ Կուվադի համախտանիշը գրեթե կապված չէ տղամարդու անատոմիական-կենսաբանական խնդիրների հետ. «Նման համախտանիշի հիմքում ընկած է ենթագիտակցական անհանգստությունը կնոջ և ապագա երեխայի կյանքի համար: Բայց չի կարելի պնդել, թե Կուվադի համախտանիշով տառապող տղամարդը պարտադիր նման վիճակում է հայտնվել մեծ սիրուց, չի կարելի ասել նաև, որ, եթե տղամարդը կնոջ հղիության ընթացքում չի տանում այդ «կոնտրհղիությունը», ուրեմն չի սիրում կնոջը: Կուվադի համախտանիշը նաև կարող է կապված լինել տղամարդու` կնոջ առաջ ունեցած մեղքի զգացման հետ»:

 

Շատ հոգեբաններ պնդում են, որ Կուվադի համախտանիշով են տառապում այն տղամարդիկ, ովքեր մանկությունն անցկացրել են բացարձակ մայրիշխան ընտանիքում: Վրեժ Շահրամանյանը հավելում է. «Այնպիսի ընտանիքներում, որտեղ մայրիշխանությունը բացարձակ է, տղաները մեծանում են նույնատիպ մտակաղապարով ու հաճախ ամուսնանում են տեսակով իրենց մորը հիշեցնող` իշխանատենչ կանանց հետ, ունենում են չկայացվածության և անլիարժեքության բարդույթ, ինչը ևս կարող է նման համախտանիշի պատճառ դառնալ»:

 

Այսօր հատկապես արևմտյան երկրներում շատ տարածված է ծննդաբերության պրոցեսին հոր ներկայությունն ապահովելը: Դա ասես լրացուցիչ ուժ է տալիս կնոջը: Դեռ հնում որոշ «կախարդուհիներ» պնդում էին, որ հնարավոր է ծննդաբերության ժամանակ կնոջ ցավերի մի մասը «տրամադրել» նրա ամուսնուն: Դժվար է ասել` արդյոք թեթևացնու՞մ է ծննդաբերող կնոջ վիճակն այն, որ իր ամուսինը ևս ռեալ ցավ է ապրում, բայց փաստ է, որ Կուվադի համախտանիշով տառապող տղամարդիկ չեն հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ չեն իմանում, որ իրենց կնոջ ծննդաբերությունը բարեհաջող է ավարտվել: Որոշ հիվանդների մոտ անգամ ցավերն են ուժեղանում կանանց ծննդաբերության պրոցեսի ընթացքում:

 

Հարց է առաջանում`իսկ ինչպե՞ս պայքարել այս հիվանդության դեմ: Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ խնդիրը «գլխում է», ուստի և հենց այնտեղից պետք է սկսել բուժումը. «Հանել ներքին լարվածությունը. սա ամենակարևորն է: Նման ախտանիշով տառապող տղամարդը պետք է հստակ գիտակցի, որ մի կողմից իր հիվանդությունը դրական է, քանի որ ինքը կիսում է սիրելիի ցավը: Այս գիտակցումը շատ կօգնի հաղթահարել սթրեսը: Կուվադի համախտանիշով տղամարդկանց պետք է հանգստացնող դեղամիջոցներ նշանակել և զուգահեռ անցկացնել հոգեթերապիայի կուրսեր»:

 

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. urolog.am
Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. urolog.am

Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։  Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ

Պարզվում է. կանայք սթրեսի ժամանակ հիմնականում սկսում են շատ ուտել: Իսկ տղամարդկանց սթրեսից օգնում է ազատվել ինտիմ կյանքը: Բացի այդ, հոգեթերապիայի հաճախող տղամարդիկ ցանկանում են արագ լուծել խնդիրը...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Սթրես
Ինչո՞ւ են տղամարդիկ վիրուսային վարակներն ավելի դժվար հաղթահարում, քան` կանայք. news.am
Ինչո՞ւ են տղամարդիկ վիրուսային վարակներն ավելի դժվար հաղթահարում, քան` կանայք. news.am

Շատերն են նկատել, որ տղամարդիկ գրիպը, մրսածությունը եւ վարակային այլ հիվանդությունները ավելի դժվար են հաղթահարում, քան` կանայք: Օրինակ՝ տուբերկուլոզով վարակվելու դեպքում տղամարդկանց...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Լրահոս տղամարդկանց համար
Ինչո՞ւ են տղամարդիկ կանանցից ավելի հազվադեպ սթրեսի ենթարկվում. գիտնականներ. news.am
Ինչո՞ւ են տղամարդիկ կանանցից ավելի հազվադեպ սթրեսի ենթարկվում. գիտնականներ. news.am

Գիտնականները բացատրել են, թե ինչու են կանայք ավելի հաճախ սթրես ապրում, քան` տղամարդիկ: Նյու Յորքի Ռոքֆելլերների համալսարանի հետազոտողների կարծիքով՝ սթրեսի հանդեպ տղամարդկանց կայունությունը...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Սթրես
«Փորձանոթի» երեխաներ. հայտնի է դարձել արհեստական բեղմնավորման գլխավոր վտանգը. newsarmenia.am
«Փորձանոթի» երեխաներ. հայտնի է դարձել արհեստական բեղմնավորման գլխավոր վտանգը. newsarmenia.am

Արհեստական բեղմնավորմամբ ծնված տղամարդիկ օժտված են ավելի պակաս վերարտադրողականությամբ (ֆերտիլություն): Այսպիսի եզրակացության է եկել Անդրե վան Ստեյրտեհեմի...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա Լրահոս տղամարդկանց համար
Ինչի մասին է վկայում տղամարդու ճաղատությունը. 1in.am
Ինչի մասին է վկայում տղամարդու ճաղատությունը. 1in.am

Ճապոնացի բժիշկ-գիտնականները հանգել են տղամարդկանց համար մտահոգիչ եզրակացության. տղամարդկանց գլխից մազերի թափվելը հաճախ սրտային հիվանդություններին հակվածության նշան է, իսկ ավելի...

Լրահոս տղամարդկանց համար
Նոր հետազոտությունը պարզաբանել է` ինչպես են կանայք հաղթահարում դեպրեսիան. tert.am
Նոր հետազոտությունը պարզաբանել է` ինչպես են կանայք հաղթահարում դեպրեսիան. tert.am

Կանայք իրենց դեպրեսիան հաղթահարում են` ներելով շրջապատի մարդկանց: «Գազետա»-ի փոխանցմամբ` նման հետազոտություն է ներկայացվել Aging & Mental Health ամսագրում: Ըստ այդմ` կանայք սկսում են իրենք իրենց...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են ագրեսիայի եւ բռնության. news.am
Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են ագրեսիայի եւ բռնության. news.am

Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են բռնության եւ ագրեսիվ պահվածքի, հաղորդում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հոգեբանները: Ինչպես բացատրում են հոգեբանները, առնականությունն ապացուցել...

Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդկանց և կանանց ուղեղները տաբերվում են մոլեկուլյար մակարդակով. 1in.am
Տղամարդկանց և կանանց ուղեղները տաբերվում են մոլեկուլյար մակարդակով. 1in.am

ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի մասնագետները առնետների վրա փորձել են URB597 պատվաստուկը: Արդյունքում պարզվել է, որ դեղը ուղեղ մտնելուց հետո, էգ առնետների մոտ միանգամից նվազել է կենսաբանական ակտիվ նյութերի...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Կանայք և տղամարդիկ ցավն զգում են տարբեր բջիջներով. գիտնականներ. 1in.am
Կանայք և տղամարդիկ ցավն զգում են տարբեր բջիջներով. գիտնականներ. 1in.am

Մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ ուժեղ և թույլ սեռի ներկայացուցիչները ցավն զգում են նյարդային բջիջների միանգամայն տարբեր...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Ցավ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդիկ գերագնահատում են ճշգրիտ գիտությունների նկատմամբ իրենց հակվածությունը. med.news.am
Տղամարդիկ գերագնահատում են ճշգրիտ գիտությունների նկատմամբ իրենց հակվածությունը. med.news.am

Գիտության, տեխնոլոգիաների ու մաթեմատիկայի ոլորտում մարդիկ ավելի շատ են, քան՝ կանայք: Այդ պատճառով տղամարդիկ մտածում են, որ իրենք ավելի են հակված այս...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Գիտնականներին հաջողվել է պարզել. ուղեղն ինչպես է ձեռք բերում սեռական բնութագրեր. 1in.am
Գիտնականներին հաջողվել է պարզել. ուղեղն ինչպես է ձեռք բերում սեռական բնութագրեր. 1in.am

Գիտնականներին հաջողվել է կնոջ ուղեղը դարձնել տղամարդու՝ հայտնում է direct-press.ru-ն: Այն մասին, թե ներարգանդային շրջանում կենդանիների մեծ մասի ուղեղն ինչպես է ձեռք բերում սեռական բնութագրեր...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Բիզնեսում կանայք տղամարդկանցից հաջողակ են. գիտնականներ. 1in.am
Բիզնեսում կանայք տղամարդկանցից հաջողակ են. գիտնականներ. 1in.am

Գիտնականներն ապացուցել են, որ բիզնեսում կանայք տղամարդկանցից հաջողակ են՝ գրում է Risbalt-ը...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Նյարդաբանները պարզել են, որ տղամարդկանց ուղեղը 40 տարեկանից հետո սկսում է թոռոմել. 1in.am
Նյարդաբանները պարզել են, որ տղամարդկանց ուղեղը 40 տարեկանից հետո սկսում է թոռոմել. 1in.am

Հիշողության տարիքային վատթարացումը բնական երևույթ է և ոչ միշտ է կապված նյարդային որոշ հիվանդությունների հետ: Մայոյի կլինիկայի կատարած ուսումնասիրությունը ցույց է...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
ՀԱՀ-ում վիրաբույժներն առաջին անգամ տղամարդու սեռական օրգանի փոխպատվաստում են արել. 1in.am
ՀԱՀ-ում վիրաբույժներն առաջին անգամ տղամարդու սեռական օրգանի փոխպատվաստում են արել. 1in.am

Հարավային Աֆրիկայում վիրաբույժների խումբն առնանդամի փոխպատվաստման մեջ հեղափոխություն է արել, հաղորդում է Ստելենբոշ քաղաքի համանուն համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ Լրահոս տղամարդկանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ